Քերականական աշխատանք 2

. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.

1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2) արցունք, դեղձան, փորձ, արձան
3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թխկի, բողկ, խրոխտ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկռտել, փարթամ, հուռթի, քառասուն
2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական
3) կոխկռտել, կտրտել, պառկել, գրգիռ
4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզարշավ, տեղից տեղ, հետ կանչել, թել—ասեղ
3) տուն—տեղ, փոխզիջում, կրակմարիչ, ձայն-ծպտուն
4) ժամ—պատարագ, թոռնորդի, գլուխ հանել, ծովից ծով

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.

1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ

8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա.
1) հոգյակ
2) սիրել
3) առվակ
4) մատենագիր

9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
1) գրել տալ
2) ովևէ
3) երազ
4) գուցե

10. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) ճանապարհը ոտքով անցնել

2) ականջին օղ անել

3) խելք խելքի տալ

4) աչքը վրան պահել

11. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորդուբորդ-ողորկ

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) գարեջուր, պարընկեր, հայազգի

2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք

4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

13. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:

1) ուղևոր

2) ճեմարան

3) սեղմակ

4) համեղանալ

14. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:

1) չվացուցակ

2) հնգամյա

3) արյունարբու

4) դյուրագրգիռ

15. Ո՞րն է բաշխական թվական:

1) վեցերորդ

2) հարյուրական

3) մի երկու

4) մեկ քառորդ

16. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:

1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

17. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:

1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:

2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:

3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

18. Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:

1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…

2) Կարծես մանկական կապույտ երազում

Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:

3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:

4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Օրորներով ամենօրոր…

19. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

20. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
1) Մ. Խորենացի
2) Փ. Բուզանդ
3) Ղ. Փարպեցի
4) Ագաթանգեղոս

21. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.

1) Նահապետ Քուչակ
2) Շնորհալի
3) Գրիգոր Նարեկացի
4) Ֆրիկ

22. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
1) «Վազող ջրին»
2) «Ազատություն»
3) «Իտալացի աղջկա երգը»
4) «Մանկության օրեր»

23. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
1) հանելուկ
2) քառյակ
3) խաղիկ
4) բանաստեղծություն

24. Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմ ունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկույն:

4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

25. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
«… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…»
1) Ֆրիկ «Գանգատ»
2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
3) Խորենացի «Ողբ»
4) Սայաթ-Նովա «Արդար դատե»

26. Ո՞ւմ նամակներն են տեղ գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

1) Աղասու և Հասան խանի

2) հեղինակի և Աղասու

3) Աղասու մոր և Նազլուի

4) Թագուհու և գյուղացի Հարությունի

27. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
1) գ, ա, բ, դ
2) գ, դ, ա, բ
3) բ, դ, գ, ա
4) բ, ա, գ, դ

28. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
Ի համատարած ծովէն
Պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
Շողշողէր պտուղն ի ճղին:
1) «Տաղ հայտնության»
2) «Տաղ հարության»
3) «Տաղ վարդավառի»
4) «Տաղ ծննդյան»

29. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ

30. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը

31. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն

32. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»

33. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1) Փավստոս Բուզանդ
2) Եղիշե
3) Ղազար Փարպեցի
4) Ագաթանգեղոս

34. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»

35. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1) Նահապետ Քուչակ
2) Ֆրիկ
3) Ներսես Շնորհալի
4) Սայաթ-Նովա

Նախագիծ.Նախշուն աշուն.թարգմանություն

Աշնանային,պարզ,փոքր-ինչ ցուրտ,առավոտյան՝ցրտաշունչ օր է,երբ կեչին՝որպես հեքիաթային ծառ,ամբողջովին ոսկեգույն, գեղեցիկ պատկերվում է կապույտ երկնքում։Արևը էլ չի ջերմացնում,բայց ամառվա արևից ավելի է շողում։ Կեչիների փոքրիկ դաշտը փայլում է,կարծես նրան դուր է գալիս տերևազուրկ կանգնել:   Եղյամն էլ ավելի է նկատվում հարթավայրում,իսկ թարմ քամին տարուբերում է տերևները։ Գետով ընթանում են կապույտ ալիքները՝քշելով սագերին ու բադերին:  Հեռվում աղմկում է ջրաղացը՝կիսափակված ճյուղերով,ու պարզ օդում դրա շուրջը պտտվում են աղավնիները…
Աղբյուրը՝
http://www.razumniki.ru/korotkie_rasskazy_pro_osen.html

Կոմիտաս

Կոմիտաս
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:

Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։

Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։

Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Քերականություն

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հոգասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավ-արևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժ-կոտրուկ, բառգիրք։(0,5 միավոր)

Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։

նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել,

Վախենալ, երկյուղել, զարհուրել

Նիրհել,ննջել,քնել, մրափել

բթամիտ-տգետ, ողորմելի- տխմար

վիրապ-խրամատ

Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, ԱՆԱԳՈՐՈՒՅՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ, ԺԱՆՏ, ԴԺՆԻ, դժկամ, ԴԺԽԵՄ, ԲԻՐՏ, ԱՆՈՂՈՐՄ, դժոխալուր։(0,5 միավոր)

Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ , վեհանձն-տմարդի, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ-հեղեղատ:

Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, ԱՆՇՈՒՔ, շլացուցիչ, ՀԱՍԱՐԱԿ, ճոխ, հիասքանչ, ՊԱՐԶ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր-ատելի, աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, , լավ-հոռի, միշտ-բնավ։(0,5 միավոր)Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-դեգերել, հեծել-ձի նստել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-նստել։

Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում։
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)

Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա ՄԵՂԱՆՉԵՑ ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)

Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, ՆԵՏԱՀԱՐՈՒՄ (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն ՉՈՒՆԵՒՈՐ (ուն), ԶԱՌԱՄՅԱԼ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)։
Ընդգծիր պարզ բառերը.
ԱՐԱԳԻԼ, ՀՐԱՎԵՐ, ԱՐՁԱՆ, ԳՈՄԵՇ, գեղարդ, ԲԱՐԱԿ, ամրակ, ԲՈՂՈՔ, զարմիկ, ԴԱԴԱՐ, ԳԱԼԱՐ, (հով+ար(անել), ՀԱՆԴԱՐՏ, ԿԱՂԱՄԲ, ՀԱՐՈՒՍՏ, կորուստ,

Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+առ+ակ+որդ (0,5 միավոր)

Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն- առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ+ա+քնին+իչ+ական
դ) հայելազարդ-հայել+-ա+զարդ (0,5 միավոր)

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)
Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հոգասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով
Հարավ-արևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժ-կոտրուկ, բառգիրք։(0,5 միավոր)

Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել,

Վախենալ- երկյուղել-զարհուրել

Նիրհել-ննջել-քնել-մրափել

բթամիտ-տգետ

ողորմելի- տխմար

վիրապ-խրամատ

Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, ԱՆԱԳՈՐՈՒՅՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ, ԺԱՆՏ, ԴԺՆԻ, դժկամ, ԴԺԽԵՄ, ԲԻՐՏ, ԱՆՈՂՈՐՄ, դժոխալուր։(0,5 միավոր)

Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ , վեհանձն-տմարդի, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ-հեղեղատ։(0,5 միավոր)
Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, ԱՆՇՈՒՔ, շլացուցիչ, ՀԱՍԱՐԱԿ, ճոխ, հիասքանչ, ՊԱՐԶ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)
Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր-ատելի, աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, , լավ-հոռի, միշտ-բնավ։(0,5 միավոր)
Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-դեգերել, հեծել-ձի նստել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-նստել։
10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել

ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐ-ՄԻԱՍԻՆ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱՑՈՂ

դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել

հոգու հետ խաղալ -ձեռ առնել (0,5 միավոր)

11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում։
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)

12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա ՄԵՂԱՆՉԵՑ ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)

14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, Նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն Չունեւոր (ուն), Զառամյալ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)

15.Ընդգծիր պարզ բառերը.
ԱՐԱԳԻԼ, ՀՐԱՎԵՐ, ԱՐՁԱՆ, ԳՈՄԵՇ, գեղարդ, ԲԱՐԱԿ, ամրակ, ԲՈՂՈՔ, զարմիկ, ԴԱԴԱՐ, ԳԱԼԱՐ, (հով+ար(անել), ՀԱՆԴԱՐՏ, ԿԱՂԱՄԲ, ՀԱՐՈՒՍՏ, կորուստ, պատում։

16. Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։ (0,5 միավոր)

Դեպի Ջերմուկ

Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։

20190917_103804

Երթուղի

Երևան֊Արտաշատ֊Արենի֊Ջերմուկ

Ճանապարհի  երկարուցյունը կազմում է 172կմ.  Շատ շատ  անգամներ  եմ  ճամփորդել Ջերմուկ, բայց  այս մեկը կտարբերվի  նրանով ,որ  քաղաքը  այս անգամ  կտեսնեմ   աշնանային  գույների մեջ:

Մայիսյան հերոսամարտեր

Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թ.-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թ.-ի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Բրեստ-Լիտովսկիի բացակայության պատճառով հայտ եկան 3 ճակաամարտներ՝ Սարդարապատի , Բաշ Ապարանի , Ղարաքիլիսայի ։

Սարդարապատի ճակատամարտը։

Տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21ից 27, հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր»։ 1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովուրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր`   օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար`   Զոլոտարյով) և հատկապես`   2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար`   գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ: Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը: Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:Բաշ Ապարանի:

Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ: 1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն:Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը: Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:
Ղարաքիլիսայի  ճակատամարտը:
Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։

Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է`   «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորներըԱյս Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։

Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանըանը նույն ինքը Զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերը ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանըանը,և նա ասել է`  «Եթե պատերազմում մեր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի ՛ր:

Ե՛վ հնարավորություն ուներ, և՛ ժամանակ, բայց հանգամանքները խանգարեցին նրան իրականացնել իր երազանքը։

Ո՛չ արտաքին սպառնալիքները, ո՛չ էլ վախը չկոտրեցին նրա կամքը։

Թե՛ նրա կապույտ կոստյումը, թ՛ե նրա սև կոշիկները հարմար էին այդ երեկույթի համար։

Կա՛մ ստեղծիր քոնը, կա՛մ աշխատիր ուրիշի համար։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.

-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:

Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե    ի´նչ է իր ձեռքինը:

Մի անգլիացի ծովագնաց և պետական գործիչ, ով առաջինն էր Անգլիա կարտոֆիլ և ծխախոտ բերել,մի անգամ իր աշխատասենյակում ծխելիս ապշեցրեց իր ծառային,ով մինչև այդ ծխող մարդ չէր տեսել և ահաբեկված մի դույլ ջուր բերեց և լցրեց տիրոջ վրա՝ կարծելով, որ նա այրվում է։

 

3.Կետադրի՛ր նախադասությունները:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերումորպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:

Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը` որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:

Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:

Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Աղջկանից բացի(բացի աղջիկը), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:

Սիրահարված եմ ձեր երկրին (երկրի վրա):

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից(կարոտով):

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին (ծառերը):

Ի՞նչ է նշանակում ընկերությանը(ընկերությունը) դավաճանել:

Խոսքը վերաբերում (վերաբերվում) է քեզ ու քո ցանկություններին:

Ինչպե՞ս ես վերաբերվում (վերաբերում) նրանց:

Քույրս երրորդ դասարանցի (դասարան) է:

Բաժակը ձեռքում (ձեռքն) էր, որ մտավ։

Մարսը աղքատ է ջրից (ջրով):

Շատ լավ է տիրապետում անգլերենին (անգլերենը):

Բացի դրանից (դա), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:

Մուգ ակնոցի (ակնոցներիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել (կապնվել):

Տղաները վիճում (վիճվում) էին բակում, ու վեճը կատակի նման չէր:

Դեռ շատ կտուժես (կտուժվես)՝ ինձ չլսելով:

Խոսքս քեզ չի վերաբերում (վերաբերվում):

6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել (լինել):

Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր(Ավելորդ բառերը Bold-ով )

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:

Սրա հիման վրա կլինի հիմքը:

Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:

Դուք չափազանցացնում եք վտանգը:

Խոսքը գնում է նրա մասին:

Խոսքը նրա մասին է։

Ի՞նչ բան է հարբուխը:

Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:

Հաճելի տեսք չի թողնում:

Հեռախոսը դա շքեղություն չէ:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

-Բանն ինչում է,-հարցրեց ոստիկանը։

8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակովՏրված և ստացված տեքստերում ո՞րնախադասությունները լրիվ համընկան:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտու նրա կողքովչընդհատվող հոսանքով անցնում էին որսորդներըմեզ սննդամթերք բերող պառավկանայքխումբխումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկտղաները: Մենք ենթադրում էինքոր այդ անդադար շարժումը կզվարճացնի ուկհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին։Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ,ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները,մեզ սննդամթերք բերող կանայք,խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները։Մենք ենթադրում Էինք,որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ուկհետաքրքրի կապիկին։Այդպես էլ եղավ ։Նա շատ շուտ գլխի ընկավ,որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ,և օգտվեց դրանից ։Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը։ Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում,որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմում։

11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

ա) երկարել, ձգվել,

Նա երկարացրեց իր ձեռքը,որպեսզի վերցնի զենքը․

Նավը ուներ ձգված տախտակամած։

բ) աղքատ, խեղճ,

Նա ուներ բավականին աղքատիկ բառադարան։

Կարկուտը փչացրեց խեղճ այգեպանի ամբողջ բերքը։

գգույներանգ:

Սարյանի նկարներում նաիրյան գույներ են նշմարվում։

Ձմեռվա երանգները տխրություն են առաջացնում։

 

12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը՝ ձմռան նուշն է։

Բարեկամ կորցնելը հեշտ է, բարեկամ գտնելն է խրթին։

Դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա։

Գիտունին գերի եղիր,բայց մի եղիր անգետին սիրելի։

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ կեր։

Իր աչքի գերանը չի տեսնում, դիմացինի աչքի փուշն է տեսնում:

 

13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.

դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ։

Դժգույն-գունատ

Անպոչ-պոչատ

Անկուռ-կռնատ

Անքուն-քնատ

Անգլուխ-գլխհատ

14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:

Սրի

Հայրիկս վերցրել էր սրիչը, որ մատիտը սրի:

Սրի ծայրը բութ էր:

Աղի

Աղցանը շատ աղի էր:

Դա շատ աղի հիշողություն է:

Մարտ

Դա շատ վատ մարտ էր:

Մարտը շատ գեղեցիկ ամիս է:

Որդի

Նա հայ ժողովրդի որդին է:

Նա Արփինեյի և Արամի որդին է:

15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
 Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիները առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկան: Արևածաղիկը առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Սառը պատերազմի սկիզբը

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը։ Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն։

ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։

Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Հայերի ցեղասպանության պատճառները

Ինչպես տեսնում ենք՝ հայերի ցեղասպանության առաջնային և կարելի է ասել նույնիսկ գլխավոր պատճառներից մեկը Հայկական հարցի փակելն էր, քանի որ թուրքերը կարծում էին, որ ըստ իրենց մշակած ծրագրերի՝ հայերի բնաջնջումով կփակվեր նաև Հայկական հարցը։

Հայերի ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել նաև տնտեսական գործոնը, քանի որ հայ արդյունաբերողներն ու դրամատերերն իրենց ձեռներեցության ու բնատուր տաղանդի շնորհիվ կարողացել էին խոշոր կապիտալ կուտակել, և բնականաբար հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում ազատվելու անցանկալի մրցակիցներից և տիրանալու նրանց ֆինանսական միջոցներին ու ունեցվածքին։